Главная » 2012 Январь 9 » 22-ամյա երիտասարդները «Սեւան ազգային պարկում» ծառահատում են իրականացրել
02:49 22-ամյա երիտասարդները «Սեւան ազգային պարկում» ծառահատում են իրականացրել | |
![]() Հունվարի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Սեւան ազգային պարկի» «Ախթամարի» տեղամասի անտառահատվածում ապօրինի ծառահատում է կատարվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին, ժամը 23.10-ին, բերման են ենթարկվել Ծովագյուղի բնակիչներ, 22-ամյա Թովմաս Թ.-ն եւ նրա հասակակիցներ Զավեն Թ.-ն, Արտակ Խ.-ն եւ Վահագն Թ.-ն, որոնք հունվարի 18-ին, ժամը 13.00-ից մինչեւ ժամը 14.00-ն ընկած ժամանակահատվածում նշված անտառահատվածում ապօրինի հատել են 10 սոճի: Թովմաս Թ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք սղոցը եւ կացինը: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է, կատարվում է հետաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |