Главная » 2012 » Январь » 11 » Ճանապարհային պատահարներն անցած մեկ օրում
11:59
Ճանապարհային պատահարներն անցած մեկ օրում


Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանի ճանապարհներին մի շարք ավտովթարներ են եղել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ հունվարի 20-ին, ժամը 06.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 72-րդ կմ-ին բախվել է ճանապարհին կայանված «ԿամԱԶ» ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 10.30-ին, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ազատամարտիկների փողոցում  բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արեւշատ-Մրգավետ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԼԱԶ» մակնիշի ավտոբուսի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 17.00-ին, Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդն ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նորաբաց գյուղի ճանապարհին, շրջադարձի հատվածում, դուրս գալով երթեւեկելի մասից` վթարի է ենթարկվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն:


 

Просмотров: 552 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: