Главная »
2012 » Январь » 11 » Ձերբակալվածը դատարանից դիմել է փախուստի
12:00 Ձերբակալվածը դատարանից դիմել է փախուստի |
 Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից այսօր` հունվարի 21-ին, փախուստի է դիմել ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը: Ոստիկանության աղբյուրը հայտնեց erevancki.do.am-ին, որ ոստիկանները ձերբակալվածին տարել եւ հանձնել են դատարանի կարգադրիչներին, ինչից հետո նրա նկատմամբ ամբողջ պատասխանատվությունը դատարանինն է: Ձերբակալվածը կարգադրիչներին հայտնել է, որ ցանկանում է հոգալ բնական կարիքները։ Կարգադրիչները նրան ուղեկցել են զուգարան, որից հետո ձեռնաշղթաներով կալանավորը զուգարանի պատուհանից դիմել է փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկել է անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ` նրան հայտնաբերելու համար:
|
|
Просмотров: 539 |
Добавил: Armancho
| Рейтинг: 0.0/0 |