Главная » 2012 Январь 21 » «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 75-ամյա Վլադիմիր Ասատուրովին
15:43 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 75-ամյա Վլադիմիր Ասատուրովին | |
![]() Հունվարի 21-ին, ժամը 16.43-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագածի 2 փողոցի թիվ 55 տնակին հարակից տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած: http://erevancki.do.am -ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 55 օտ 404 պետհամարանիշի (պատկանում է Սվետլաննա Գասպարյանին) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել էջմիածին քաղաքի բնակիչ 75-ամյա Վլադիմիր Ասատուրովին, ով «1-03» ծառայության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է էջմիածնի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար: | |
|
Всего комментариев: 0 | |