22:25 Ադրբեջանում հարձակվել են հակաիսլամիստ գրողի վրա. նրա վիճակը ծայրահեղ ծանր է | |
![]() Նոյմբերի19-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են ադրբեջանցի գրող Ռաֆիգ Թաղիի վրա: Ւնչպես հաղորդում է APA գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել ավտոկանգառում. անհայտ անձինք մի քանի դանակի հարվածներ են հասցրել Թաղիին` մեջքի եւ պարանոցի մասում եւ անհետացել: Տուժածն ինքն է հասել տուն եւ շտապօգնություն կանչել: Նրա մոտ հայտնաբերվել է մեջքի, կողոսկրի կոտրվածք, ներքին օրգանների վնասվածք: Նոյեմբերի 20 –ի առավոտյան Թաղին վիրահատության է ենթարկվել, որի արդյունքում հեռացվել է նրա փայծաղը: Բժիշկները գրողի վիճակը ծայրահեղ են համարում, քանի որ մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Նշենք, որ Թաղին հայտնի է մի շարք հոդվածներով, որոնցում քննադատվում են արմատական իսլամը, Շարիաթի օրենքները: Ի դեպ, իրանական մոլլաները Շարիաթի օրենքներով նրան մահապատժի են դատապարտել: | |
|
Всего комментариев: 0 | |