Главная » 2011 » Ноябрь » 2 » Աղյուսով հարվածել է դատավորի գլխին
19:27
Աղյուսով հարվածել է դատավորի գլխին


Ռուսաստանում անհայտ անձն աղյուսով հարվածել է դատավորի գլխին։

Ինչպես տեղեկացնում է «Վզգլյադը», դեպքը տեղի է ունեցել Սարատովում։ Անհայտ անձը հարձակվել է դատավոր Տատյանա Շմալենկոյի վրա, աղյուսով հարվածել կնոջ գլխին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Հարձակումը, որի հետևանքով դատավորը ստացել է գանգա–ուղեղային փակ վնասվածք և ուղեղի ցնցում, տեղի է ունեցել կնոջ տան մերձակայքում։

Դատավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։


Просмотров: 378 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: