Главная » 2011 Декабрь 19 » Ամանորյա տոնածառը կարող է հիվանդությունների պատճառ հանդիսանալ
13:32 Ամանորյա տոնածառը կարող է հիվանդությունների պատճառ հանդիսանալ | |
Տոնածառները կարող են հիվանդությունների աղբյուր հանդիսանալ։ Այսպիսի եզրակացության են եկել Նյու Յորքի բժշկական կենտրոնի մասնագետները՝ տեղեկացնում է The Telegraph-ը։ Մասնագետների կարծիքով՝ տարատեսակ հիվանդություններն ու առողջական խնդիրները, այդ թվում՝ հազը, տրամադրության անկումը, գրիպը կարող են առաջանալ եղևնուց։ Գիտնականներն այն անվանում են «տոնածառի համախտանիշ»։ Ինչպես նշում են նրանք՝ եղևնու ճյուղերին հավաքված փոշին շնչելու դեպքում կարող է վերոնշյալ խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ։ Փորձագետների անցկացրած հետազոտության արդյունքում, որը տևել է 4 շաբաթ, պարզվել է, որ եղևնու տեսակներից 70%-ից ավելին պարունակում են հազ, սրտխարնոց, շնչահեղձություն առաջացնող փոշի։ | |
|
Всего комментариев: 0 | |