Главная » 2011 » Ноябрь » 25 » Անհայտ անձինք մթերային խանութում ծեծել են վաճառողուհուն, հափշտակել գումարն ու փախել
13:29
Անհայտ անձինք մթերային խանութում ծեծել են վաճառողուհուն, հափշտակել գումարն ու փախել

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ անձինք Չարենցի փողոցում  գտնվող մթերային խանութում ծեծի են ենթարկել վաճառողուհուն եւ գողացել դրամարկղում եղած գումարը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից erevancki.do.am-ին  հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մուտք են գործել մթերային խանութ, սպառնացել ու քաշքշել վաճառողուհուն, այնուհետեւ բացահայտ հափշտակելով դրամարկղում եղած 100.000 դրամ գումարը՝ դիմել են փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Просмотров: 336 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: