Главная » 2011 » Декабрь » 5 » Անժելա Սարգսյանի «տղամարդու» կալանքի ժամկետը երկարացրեցին երկու ամսով
17:36
Անժելա Սարգսյանի «տղամարդու» կալանքի ժամկետը երկարացրեցին երկու ամսով

«Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի կալանքի ժամկետը երկարացրել են երկու ամսով: Այս մասին http://erevancki.do.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նման որոշում է կայացրել Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել է, նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել են նկարահանվել Անժելայի հետ:


Просмотров: 548 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: