17:32 Անտոնովը կռվի է բռնկվել բայկերի հետ, որի մոոցիկլը խանգարել է իրեն | |
![]() Հայտնի ռուսասատնցի երգիչ Յուրի Անտոնովը հերթական սկանդալի մեջ է հայտնվել. երգիչը կռվել է բայկերի հետ, որի մոտոցիկլը խանգարել է նրան կանգնել լիցքավորման: Հղում կատարելով իրավապահ մարմինենրին` «Վզգլյադը» հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վիդնոե քաղաքի ավտոլցակայններից մեկում: Ամեն ինչ սկսվել է լեզվակռվից, բայց ավերտվել է ձեռնամարտով: Պարզվել է, որ Անտոնովը չի կարողացել իր Land Rover –ը մոտեցնել լիվքավորման կետին, քանի որ ճանապարհը փակել է մոտոցիկլը, որի տերը գնացել է վճարելու:NEWSru.com-ը հաղորդում է, որ տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Անտոնովը հարձակվել բայկերի վրա: Երգիչն անձամբ է ոստիկանություն կանչել, ցուցմունք տվել: Ոստիկանությունում սակայն նշել են, որ գրավոր դիմում երգիչը չի ներկայացրել:Աղբյուրը նաեւ նշում է, որ մեկ տարի առաջ էլ արտիստը կռվի մեջ էր մտել ճանապարհային ոստիկանության տեսուչի հետ, հետո պայհանջել էր նրան պատասխանատվության ենթարկել: Վեճը սկսվել էր այն բանից հետո, երբ տեսուչը կանգնեցրել էր նրա մեքենան եւ խնդրել ցույց տալ փաստաթղթերը, ինչից հետո կոշտ մերժում էր ստացել: | |
|
Всего комментариев: 0 | |