Главная » 2011 Декабрь 19 » Արսենալը անտարբեր չէ Մխիթարյանի հանդեպ
13:36 Արսենալը անտարբեր չէ Մխիթարյանի հանդեպ | |
Լոնդոնի "Արսենալի" մասին նորություններ հրապարակող Allarsenalnews.com և Arsenal-news.com կայքերը հայտնում են, որ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է մայրաքաղաքային ակումբի ուշադրության կենտրոնում: "Արսենալի" սկաուտ Սթիվ Ռոուլին "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մխիթարյանի վրա, ով կարող է փոխարինել ամռանը "Բարսելոնա" տեղափոխված Սեսկ Ֆաբրեգասին: Ավելացնենք, որ օրերս Մխիթարյանը Մարտունի կատարած այցի ժամանակ այլ ակումբ տեղափոխվելու մասին հարցին տվեց հետևյալ պատասխանը. «Ներկայումս ես պայմանագիր ունեմ մինչև 2015թ.: Այդ ընթացքում, եթե այլ ակումբից լավ առաջարկ լինի, և ակումբները համաձայնության գան, ապա հնարավոր է՝ այլ թիմ տեղափոխվեմ»: | |
|
Всего комментариев: 0 | |