Главная » 2011 » Ноябрь » 29 » Աշխարհի ամենաթանկ պանիրը պատրաստվել է ոսկուց
21:26
Աշխարհի ամենաթանկ պանիրը պատրաստվել է ոսկուց


Հավանաբար մարդիկ արդեն սովորել են, որ ոսկին ոչ միայն ծառայում է որպես թանկարժեք զարդ, այլև օգտագործվում է սննդի մեջ և զանազան խմիչքներում: 
Այս անգամ պատրաստվել է աշխարհի ամենաթանկ պանիրը: Այս մասին հաղորդում է therichtimes.com-ը:

Clawson Stilton Gold պանիրը արտադրվել է անգլիական հայտնի «Սթիլթոն» պանրի տեսակից: Պանրի առանձնահատկությունն այն է, որ դրա բաղադրատոմսի մեջ կան 24 կարատի ոսկու թերթիկներ և ոսկե լիկյոր: Պանիրը պատրաստել է Long Clawson Dairy անգլիական ընկերությունը:

Ոսկե պանրով հետաքրքրված է արդեն մի քանի հաճախորդ, որոնց թվում են արաբ շեյխերից մեկը և հայտնի փոփ-աստղ, ում անունը չի նշվում: Պանրի 1կգ-ի գինը մոտ 1000 դոլար է:

Ոսկե պանիրը կարտադրվի սահմանափակ ժամկետում և հատուկ նախատեսված է ամանօրյա տոների համար:

Ավելի վաղ հարուստների համար ստեղծվել էր նաև ոսկե թեթիկներով շաուրմա, որն անվանվեց «Քեբաբների թագավոր»:

«Քեբաբների թագավորը» կարելի է վայելել ոսկե գարեջրի հետ, իսկ որպես ուտեստեղեն՝ օգտագործել ոսկով ադամանդակուռ թխվածք, կամ էլ 1000 դոլար արժողությամբ 

Просмотров: 399 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: