16:04 Աշխարհի ամենաթանկարժեք նկարը 4,3 մլն դոլար արժե | |
![]() Հայտնի գերմանացի նկարիչ Անդրես Գուրսկիի Ռեյն գետի նկարը աշխարհի ամենաթանկարժեք նկարն է դարձել: Այն Christie’s աճուրդում վաճառվել է 4,3 մլն դոլարով: Նկարի համար մի ամբողջ կարողություն ներդրած մարդը ցանկացել է գաղտնի մնալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Ռեյն II» համայնապատկերը վեց գործից բաղկացած շարքից է: Դրանցից չորսը ներկայացված են հայտնի թանգարաններում, այդ թվում` Նյու Յորքի ժամանակակից արվեսի թանգարանում եւ Լոնդոնի ժամանակակից արվեստի Tate Modern պատկերասրահում: Գուրսկին մեծ չափսի համայնապատկերների վարպետ է, որոնք, հիմնականում, բարձր կետից են արված: Իր աշխատանքների գեղեցկությանը զուգահեռ, լուսանկարիչը կարող է հպարտանալ նաեւ որակով, քանի որ դրանք մշակում է համակարգչով` առավել մաքրություն ապահովելու համար: Մինչ այդ ռեկորդակիր էր այս տարվա մայիսին նույն աճուրդում 3,8 մլն դոլարով վաճառված Սինդի Շերմանի լուսանկարը, հայտնում է «Дни.ру»-ն: | |
|
Всего комментариев: 0 | |