Главная » 2011 » Ноябрь » 2 » Աճուրդի են հանվել Վիկտորյա թագուհու վարտիքները
10:09
Աճուրդի են հանվել Վիկտորյա թագուհու վարտիքները


Շոտլանդիայում տեղի կունենա աճուրդ, որի ժամանակ վաճառքի կհանվեն Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի անձնական իրերը: Այս մասին նշում է korrespondent-ը: Մասնավորապես, աճուրդի կհանվեն թագուհու մետաքսյա զուգագուլպաները՝ սև ու սպիտակ, գիշերային շապիկը, ձեռնոցները և մետաքսյա վարտիքները:

Զուգագուլպայի համար աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են ստանալ 570-900 դոլար, իսկ վարտիքը գնահատվում է 2000-3000 ֆունտ:

Էդինբուրգում կայանալիք աճուրդում վաճառքի կհանվի վիկտորյական ժամանակաշրջանի կահույք, նամակներ, ինչպես նաև, բրիտանական թագավորական ընտանիքի նկարներ և կիսարձաններ: Նախկինում բոլոր այս պարագաները գտնվել են Forbes պարբերականի հիմնադրի`Չարլի Ֆորբսի հետնորդների լոնդոնյան հավաքածուում:
 

Просмотров: 378 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: