Главная » 2011 » Ноябрь » 5 » Ավստրալիայի բանակում կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության է ենթարկվել
00:03
Ավստրալիայի բանակում կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության է ենթարկվել

Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող պաշտպանության ուժերի ակադեմիայում  կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության է ենթարկվել: Նման եզրահանգում է արվում զեկույցում, որը պատրաստվել է Ավստրիալիայի զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականության դեպքերի հետ կապված  սկանդալային դեպքերի հետաքննության արդյունքներով, հաղորդում է  Herald Sun-ը:

Հետաքննության առիթ է դարձել համացանցում տեղադրված տեսանյութը, որտեղ ինտիմ տեսարան է ներկայացվել ռազմական ակադեմիայի  սանուհիների մասնակցությամբ, հաղորդում է  Associated Press-ը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել Ավստրալիայի ռազմածովային ուժերի «Սակսես» նավի անձնակազմի անպատիվ վարքագծի մասին: Նավաստիների խումբը «մրցաշար» է կազմակերպել, որի հաղթողը դարձել է նա, ով ավելի շատ սեռական հաղթանակներ է արձանագրել անձնակազմի կին անդամների նկատմամբ:

Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթը զայրացել է` տեղեկանալով այդ դեպքերի մասին:  Նա կարգադրել է պարզել, թե ինչ է կատարվում  զինված ուժերում սեռերի հարցում: Հետաքննությունն իրականացրել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի սեռական խտրականության հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Բրոդերիկը: Ներկայումս հրապարկվում է զեկույցի առաջին մասը, իսկ  այն ամբողջությամբ կհրապարակվի գալիք տարի:

Բրոդերիկը մոտ երեսուն հանձնարարական է ներկայացրել` ուղղված  բանակում բարոյակայն իրավիճակի բարելավմանը եւ  առավել թվով կանաց զինված ուժերում ներգրավելուն: Ներկայումս, օրինակ, կանայք կազմում են սկանդալի կենտրոնում հայտնված ռազմական ակադեմիայի մոտ քսան տոկոսը: Նրանց մեծ մասը,  ինչպես նշվում է Բրոդերիկի զեկույցում, դրական է արտահայտվել հաստատության մասին:

Զեկույցի եզրահանգումներն այնքան էլ սարսափելի չեն եղել, ինչպես սպասվում էր, գրում է Herald Sun-ը, սակայն  դրանում տեղ գտած դրվագները չափազանց պերճախոս են: Օրինակ, կադետ աղջիկներին արվել են խմբակային սեքսի եւ այլ առաջարկություններ:

Просмотров: 387 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: