Главная » 2011 » Ноябрь » 24 » Ավտոմեքենայի սրահից կողոպուտ կատարող 28-ամյա երիտասարդին բռնել են
14:24
Ավտոմեքենայի սրահից կողոպուտ կատարող 28-ամյա երիտասարդին բռնել են

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, նոյեմբերի 23-ի գիշերը, կողոպուտ կատարելու կասկածանքով, Բագրեւանդի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի:

Պարզվել է, որ նա հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան, ժամը 23.30-ի սահմաններում, Գայի պողոտայի եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկին հարակից ավտոկանգառում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է 1.080 ՌԴ ռուբլի, սակայն բռնվել է քաղաքացիների կողմից  եւ գումարը վերադարձնելուց հետո` հեռացել:

Կատարվում է նախաքննություն:

Просмотров: 357 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: