Главная » 2011 » Декабрь » 1 » Ավտովթար «Մոցարտի» մոտ. «Մերսեդես»-ը բախվել է «Դենտ» տաքսի ծառայության մեքենային
14:06
Ավտովթար «Մոցարտի» մոտ. «Մերսեդես»-ը բախվել է «Դենտ» տաքսի ծառայության մեքենային

Երեւանում, այսօր` դեկտեմբերի 1-ին`ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Չարենցի փողոց թիվ 1/3 հասցեում` «Մոցարտ» սրճարանի դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից erevancki.do.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 81 ՍՏ 111 համարանիշի եւ «Սենս» մակնիշի 6954 համարանիշի (պատկանում է «Դենտ» տաքսի ծառայությանը) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Սենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 57-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, ուղեւորներ` Երեւան քաղաքի բնակիչ, 31-ամյա Ա. Առուստամյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչներ` 29-ամյա Վ. Նաջարյանը եւ 29-ամյա Կ. Մազմանյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Просмотров: 332 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: