Главная » 2011 » Ноябрь » 21 » Ավտովթարներ Երեւանում, Արմավիրում ու Գեղարքունիքում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
17:49
Ավտովթարներ Երեւանում, Արմավիրում ու Գեղարքունիքում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում, նոյեմբերի 19-ին, ժամը  16.00-ին, Արցախի եւ Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-532» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ «ԲՄՎ-532»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց E-320» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2103»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը,  ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:

«ՎԱԶ-2107»-ի 2  ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Просмотров: 503 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: