Главная » 2011 » Ноябрь » 4 » «Այլևս երբեք». ընդդեմ Ցեղասպանության՝ երգել են աշխարհահռչակ աստղերը
23:58
«Այլևս երբեք». ընդդեմ Ցեղասպանության՝ երգել են աշխարհահռչակ աստղերը


Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում նոյեմբերի 1-ին մեկնարկել է «Never again»՝ ընդդեմ ցեղասպանությունների, հանուն խաղաղության համերգաշարը։ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ համախմբվել են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, որպեսզի աշխարհին հիշեցնեն Հայոց Եղեռնի մասին, և քարոզեն խաղաղություն։ Այս մասին այսօր հաղորդել է «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականը։

«Ուզում ենք, որ այլևս չկրկնվի»,- նշել է համերգաշարի նախաձեռնող երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։

«Ժամանակին թուրքերի կողմից իրականացված պատմական իրողությանը պետք է հումանիստական գնահատակ տալ»,- ասել է երգչուհի Ալեքսիա Վալիսիուն։

«Փաստ է, որ հիմա էլ մարդկության հանդեպ տեղի են ունենում նման հանցանքներ, հայերի ցեղասպանության վրա ուշադրություն սևեռելով՝ ուզում ենք մարդկությանը սթափեցնել»,- ասել է երգիչ Էրիկ Բենեթը։

«Երաժշտության դերը մեծ-մեծ է նման դեպքերում։ Այսպես շատ բան կարող ես ասել, շատ բաների մասին՝ բարձրաձայնել,- ասել է երգիչ Մայքլ Սթոունը։- Շատ եմ լսել, երբ փողոցում մարդիկ երգել են իմ ու Ֆլորայի վավերագրական ֆիլմի երգը»։

Լեգենդար երաժիշտ՝ երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Սթիվի Ուանդերը նշել է. «Այստեղ ես եկել եմ՝ որպես խաղաղության դեսպան, որևէ ազգություն չեմ ներկայացնում։ Ես Սթիվի Ուանդեր անհատն եմ։ Ամբողջ կյանքում պայքարել եմ մարդկության խաղաղության համար, հանուն սիրո»։

Համերգը եզրափակվել է Սթիվի Ուանդերի կողմից ստեղծված և հովանավորվող մանկական մեծ երգչախմբի կատարմամբ։ 
 

Просмотров: 370 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: