16:07 Բացառված չէ, որ մոլդովական զենքը վաղուց արդեն Հայաստան է ուղարկվել | |
![]() Բացառված չէ, որ մոլդովական զենքը վաղուց արդեն Հայաստան է ուղարկվել: Այս մասին հայտնել է իրազեկ աղյուրը, որը ցանկացել է գաղտնի մնալ: Ըստ նրա` շատ հավանական է, որ մոլդովական զենքը Հայաստան ուղարկելու առիթով լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը եւ զենքի մատակարարման դադարեցման մասին հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան եղածը կոծկելու, Ադրբեջանին հանգստացնելու ձգտում: «Բացառված չէ, որ մոլդովական զենքը վաղուց արդեն Հայաստան է ուղարկվել: Բայց նաեւ չի բացառվում այն, որ ոչ մի զենքի վաճառք էլ չի եղել, եւ սա ընդամենը քաղաքական խաղ էր»,- նշել է աղբյուրը: Ընդհանուր առմամբ, Մոլդովան այս իրավիճակում շահեկան վիճակում չի ներկայանում: Փաստացիորեն, պաշտոնական Քիշնեւը ոչ վստահելի գործընկեր դուրս եկավ: Հիշեցնենք, ավելի վաղ լրատվամիջոցներում աղմուկ էր բարձրացել լատվիական Latspetsexports ընկերության միջոցով Հայաստան մոլդովական զենք մատակարարվելու կապակցությամբ: Մի քանի օր առաջ Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան հայտարարել էր, որ մատակարարումը կշարունակվի, իսկ նախօրեին մոլդովական կողմը հայտնել էր մատակարարման դադարեցման մասին: Լրատվամիջոցների տվյալներով` գաղտնի վաճառված լոտում կան «Կոբրա» հրթիռների վերստուգիչ 9В862, 9В863 համակարգեր, ինչպես նաեւ «Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռների 9В871-3 համակարգ: Այդ նմուշներից յուրաքանչյուրի շուկայական արժեքը գերազանցում է 60 հազար դոլարը: Վաճառված զինամթերքի մեջ կան հազարավոր «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ-Ս», «Մետիս» հրթիռներ: Նրանց շուկայական արժեքը գերազանցում է 5 մլն դոլարը: Զենքի վաճառքի պայմանագրում նշված են նաեւ հակատանկային ռեակտիվ հրթիռների գործարկման թանկարժեք սարքավորումներ: | |
|
Всего комментариев: 0 | |