19:37 Բանակում մահվան ելքով միջադեպերը կրկնակի նվազել են | |
Այս տարի` մինչ այսօր, նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատությամբ բանակում մահվան ելքով միջադեպերը (ներառյալ հիվանդության հետևանքով, դժբախտ պատահարի արդյունքում արձանագրված մահվան դեպքերը) կրկնակի նվազել են: Ինչպես նշեց զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, նկատելի է նաև մահվան ելքով հանցագործությունների առնվազն 3-4 անգամ նվազում: Նույնիսկ նվազման պարագայում բանակում միջադեպերի առնչությամբ բարձրացվող աղմուկը, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ կան, ովքեր փորձում են շահարկել դեպքերը` տարբեր նկատառումներից ելնելով: «Սա ավելի շատ հասարակական ընկալման խնդիր է: Իրականում ունենք շատ ավելի բաց և ավելի կառուցողական հարաբերություններ բանակ-հասարակություն ձևաչափում, որն ավելի ընդգծված է դարձել: Ամեն գործի հետ կապված Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, քննչական ծառայությունը համակարգված տեղեկատվություն են տրամադրվում»,- նկատեց Գևորգ Կոստանյանը: Ինչ վերաբերում է արձանագրվող դեպքերի արդար հետաքննությանը, Զինդատախազը նշեց, որ քննությունն ընթանում է բոլոր հնարավոր վարկածներով` մի վարկածը հիմնավորելու, միաժամանակ մյուս բոլոր վարկածները հերքելու ճանապարհով: Լուրջ աշխատանք է տարվում մեղավորների շրջանակը պարզելու, յուրաքանչյուրի մեղավորության աստիճանը հստակեցնելու ուղղությամբ: «Շատ ավելի վտանգավոր է անմեղ մարդկանց դատելը, քան մեղավորներին չդատելը»,- հայտարարեց զինվորական դատախազը | |
|
Всего комментариев: 0 | |