Главная » 2011 » Декабрь » 8 » ԲԱՏԷ-ն սկսում է Զավեն Բադոյանին ձեռք բերելու բանակցությունները
15:58
ԲԱՏԷ-ն սկսում է Զավեն Բադոյանին ձեռք բերելու բանակցությունները
ԲԱՏԷ-ն սկսում է Զավեն Բադոյանին ձեռք բերելու բանակցությունները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր erevancki.do.am կայքը, Դիլիջանի "Իմպուլսի" եւ Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում փորձաշրջան էր անցնում Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի կազմում:


Եւ ահա, ինչպես տեղեկացնում է բելառուսական ակումբի պաշտոնական կայքը, այսօր` դեկտեմբերի 7-ին, Զավեն Բադոյանը վերադարձել է Հայաստան, իսկ ԲԱՏԷ-ն բանակցություններ է սկսում երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
 


Նշենք, որ ԲԱՏԷ-ն հանդիսանում է Բելառուսի 8-ակի չեմպիոն, իսկ այս տարի մասնակցում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլին:

Просмотров: 320 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: