Главная » 2011 Ноябрь 16 » Բնակարանում հայտնաբերել են 87-ամյա կնոջ դին
16:06 Բնակարանում հայտնաբերել են 87-ամյա կնոջ դին | |
![]() Երեւանում, նոյեմբերի 15-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 1 շենքի 5-րդ բնակարանում բնակիչը` Ելենա Հարությունյանը, չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ազգականների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 87-ամյա Ե. Հարությունյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: | |
|
Всего комментариев: 0 | |