Главная » 2011 » Ноябрь » 25 » Բրեյվիկը Ուտեյա կղզում սպանդ կազմակերպելուց հետո երկու անգամ զանգահարել է ոստիկանություն
13:27
Բրեյվիկը Ուտեյա կղզում սպանդ կազմակերպելուց հետո երկու անգամ զանգահարել է ոստիկանություն

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը Ուտեյա կղզում գտնվող ճամբարում սպանդ կազմակերպելուց հետո, երկու անգամ զանգահարել է ոստիկանություն:

Նորվեգական TV 2 հեռուստաալիքը հայտնել է, որ Բրեյվիկն առաջին զանգը կատարել է սպանդից 50 րոպե անց:

«Բարեւ ձեզ, իմ անունը կոմանդեր Անդերս Բերինգ Բրեյվիկ է, ես նորվեգական հակակոմունիստական դիմադրության շարժումից եմ: Ես գտնվում են Ուտեյա կղզում եւ ուզում եմ հանձնվել»,-ասել է նա: Ընդ որում, աղբյուրի համաձայն, այդ ամենը նա ասել է շատ հանգիստ ձայնով:

Երկրորդ զանգը ոստիկանությունն ստացել է առաջին զանգից կես ժամ անց: Հնչել են հետեւյալ խոսքերը. «Ես հենց նոր ավարտեցի իմ գործողությունը` Տամպլիերների (տաճարականների) անունից, ուստի ուզում եմ հանձնվել»:

Նշվում է, որ Բրեյվիկը Ուտեյա կղզուց մոտ 10 անգամ փորձել է զանգահարել ոստիկանություն, սակայն երկու անգամ է հնարավոր եղել կապվել:

Հիշեցնենք, որ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործով դատավարության առաջին նիստը կկայանա 2012 թվականի ապրիլի 16-ին: Մինչ այս տարվա նոյեմբերի 30-ը, հոգեբույժները պետք է եզրակացություն տան նրա վիճակի մասին: Սպասվում է, որ դատավարությանը ներկա կլինի մոտ 600 մարդ, այդ թվում` ահաբեկչության զոհերի հարազատներ, հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Ավելի վաղ erevancki.do.am-ը հայտնել էր, որ Նորվեգիայում 2011-ի հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն էր իրականացվել: Սկզբում Օսլոյի կառավարական շենքի մոտ` վարչապետի գրասենյակի դիմաց,  պայթյուն էր որոտացել, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը Ութոյա կղզում` Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու, կրակոցներ էր արձակել իշխող Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարի դեռահասների վրա:  Ողբերգության զոհ էր դարձել 77 մարդ:

Ահաբեկիչ` 32-ամյա Անդրես Բերինգ Բրեյվիկը դատարանում նա հայտարարել էր, որ փորձել է փրկել Նորվեգիան: Ահաբեկչությունից առաջ Բրեյվիկը գրել եւ համացանցում հրապարակել էր  «2083. Եվրոպայի անկախության հռչակագիրը» մանիֆեստը:  Դրանում ահաբեկիչը քննադատում է բազմամշակութայնությունը եւ ոչ եվրոպացիներին Եվրոպայից վտարելու մանրամասն ծրագիր ներկայացնում: Նա մանիֆեստում նաեւ նշում է, որ կողմնակիցների 8000 էլետրոնային հասցեներ ունի Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից:

Просмотров: 326 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: