Главная » 2011 » Ноябрь » 30 » Բրեյվիկը վիրավորվել է հոգեբույժների եզրակացությունից
15:05
Բրեյվիկը վիրավորվել է հոգեբույժների եզրակացությունից

Նորվեգացի ահաբեկիչԱնդրես Բրեյվիկը վիրավորվել է հոգեբույժների  եզրակացությունից, ովքեր նրան  անմեղսունակ են ճանաչել:

Նորվեգիայի ոստիկանության ներկայացուցիչ Քրիստիան Հալթուն լրագրողներին տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ Բրեյվիկին բերել են ոստիկանություն եւ ծանոթացրել հոգեբույժների եզրակացությանը, նա հայտարարել է, որ վախենում էր նման ախտորոշումից, եւ հույս ուներ, որ բժիշկներն այլ եզրակացության կհանգեն: Բրեյվիկն ասել է, որ «վիրավորված է այդ եզրակացությունից», հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի` Անդերս Բրեյվիկն անմեղսունակ է ճանաչվել հանցագործության կատարման պահին: Հոգեբույժները նրա մոտ ախտորոշել են պարանոիկ-շիզոֆրենիայի բնույթի հոգեկան հիվանդություն: Փորձագետները նշել են, որ Բրեյվիկը կարծել է, թե ինքը Տամպլիերների արքայազն է եւ սպանություն է իրականացնում, քանի որ սիրում է մարդկանց:

Նաեւ, համաձայն հոգեբույժների եզրակացության,  Բրեյվիկը «ինքնասպանության հակում ունի», «շրջապատի համար վտանգավոր է»  եւ կարող է «ինքնասպան լինելու նպատակով ակցիա կազմակերպել, որի հետեւանքով կտուժեն նաեւ այլ մարդիկ», տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սակայն, ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, Անդերս Բրեյվիկի անմեղսունակ ճանաչվելու փաստը կարող է չազդել դատարանի վճռի վրա: Նորվեգական օրենքների համաձայն` դատախազությունն իրավունք ունի մերժել կամ անտեսել բժիշկների եզրակացությունը: Մոտ օրերս կազմվելու է հատուկ հանձնաժողով, որը պետք է որոշի, թե արդյոք Բրեյվիկի անմեղսունակ ճանաչվելը կազդի հետաքննության հետագա ընթացքի վրա:

Հիշեցնենք, հուլիսի 22-ին Օսլոյում եւ Ութեյա կղզում Անդրես Բրեյվիկի կազմակերպած կրկնակի ահաբեկչության արդյունքում  77 մարդ զոհվել էր, 150-ից ավելի մարդ` տուժել:


Просмотров: 336 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: