Главная » 2011 » Ноябрь » 5 » Չինաստանում բեկորների տակ մնացած 45 հանքագործների են փրկել
17:20
Չինաստանում բեկորների տակ մնացած 45 հանքագործների են փրկել

Չինաստանի «Ցյանցյու» հանքահորում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները, բեկորների տակից դուրս են բերվել 45 հանքագործներ:

Հանքագործներից 8-ի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով փրկարարներին:

Կատարված փրկարարական գործողությունները խոշորագույնն էին, 2010թ. օգոստոսին կատարվածից հետո, երբ 115 մարդու էին դուրս բերել, հաղորդում է РБК-ն:

Հանքահորի պայթյունը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին` այդ շրջանում տեղի ունեցած 2.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով:

Просмотров: 290 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: