Главная » 2011 » Ноябрь » 4 » Ձերբակալվել է գողերի արքան, ժամանակակից «արսեն լյուպեն»
23:59
Ձերբակալվել է գողերի արքան, ժամանակակից «արսեն լյուպեն»


Ավստրիայում վերջին չորս տարիների ընթացքում մոտ 850 գողություն կատարելու մեջ մեղադրվող սերիական գող է ձերբակալվել:


ԶԼՄ-ների կողմից «գողերի արքա» մականունը ստացած հանցագործը, հատուկ հետաքրքրություն է ունեցել կանացի ներքնազգեստի նկատմամբ:


Kleine Zeitung պարբերականի հաղորդմամբ` 36-ամյա հանցագործը ձերբակալվել է սեպտեմբերին, երբ փորձել է թափանցել Լինց քաղաքի բարերից մեկը: Ընդհանուր առմամբ, չորս տարվա ընթացքում հանցագործը 15 հազար եվրո կանխիկ և 20 հազար եվրո արժողությամբ իրեր է գողացել: Գողությունները կատարել է բարերից և պահեստներից` որտեղ նա աշխատել է, ինչպես նաև հանրային վայրերից:


Բացի այդ, նա տարբեր տներում ու այգիներում կախված լվացքից ընդհանուր առմամբ 208 կտոր կանացի ներքնազգեստ է գողացել:


Ժամանակակից «արսենլ յուպեն»-ի կացարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են գողացված զանազան իրեր` սկսած լապտերներից ու գրիչներից մինչեւ ֆիտնեսի սարքավորումներ:


Այժմ տարօրինակ գողը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տալիս:

 

Просмотров: 394 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: