18:54 «Դատապարտյալների հիվանդանոցում» կրկին դատապարտյալ է մահացել | |
![]() Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 71-ամյա Վոլոդյա Պողոսյանը նոյեմբերի 2-ին, ժամը 22:30-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում մահացել է: Նախնական ախտորոշումը` գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ): Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից http://erevancki.do.am-ին հայտնում են, որ Վոլոդյա Պողոսյանը 2008-ի հուլիսի 8-ին, Հյուսիսային քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 6 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2 մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 12-ի սահմաններում, նույն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել էր դատապարտյալ, 72-ամյա Նորայր Թումանյանը: Նախնական ախտորոշումը` սուր կորոնար սինդրոմ (ինֆարկտ): Նորայր Թումանյանը 2008-ի հուլիսի 14-ին Երեւանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 5-րդ կետի (սպանություն), 185 հոդվածի 1 մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) եւ 66 հոդվածի 4 կետի հատկանիշներով: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |