Главная » 2011 Ноябрь 16 » Եղբոր կինը դիտավորությամբ հրկիզել է տնամերձ այգու պտղատու ծառերը
16:03 Եղբոր կինը դիտավորությամբ հրկիզել է տնամերձ այգու պտղատու ծառերը | |
![]() Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ին, ոստիկանությսն Արմավիրի բաժին է զանգահարել Սարդարապատ գյուղի մի բնակչուհի եւ հայտնել, որ եղբոր կինը դիտավորյալ այրել է իր այգու ծառերը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, վերջինիս եղբոր կինը դիտավորությամբ հրկիզել է տնամերձ հողամասի պտղատու 7 ծառերը: Ոստիկանությունը չի հաղորդում նման արարքի պատճառները: Կատարվում է հետաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |