Главная » 2011 » Ноябрь » 3 » Երեք թմրամոլներ պատրաստվում էին հերթական չափաբաժինը ներարկել իրենց, երբ վրա հասան ոստիկանները
18:55
Երեք թմրամոլներ պատրաստվում էին հերթական չափաբաժինը ներարկել իրենց, երբ վրա հասան ոստիկանները

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, նոյեմբերի 2-ի երեկոյան, թմրանյութ պահելու կասկածանքով, Ֆուչիկի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել բնակարանատիրոջը եւ եւս 2 տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունիցhttp://erevancki.do.am-ին հայտնում են, որ բնակարանում խոհանոցի սեղանի վրա հայտնաբերվել է  տարբեր տարողությունների   ներարկիչներ`  տարբեր հեղուկներով, ապակյա սրվակներ, խոհանոցային շերեփ` եզրերը պատված շագանակագույն զանգվածով, մետաղյա բռնակով կաթսա` ներսի հատվածում պատված շագանակագույն զանգվածով,   պլաստմասե թափանցիկ շիշ` սպիտակ գույնի հեղուկ նստվածքով, եւ   շագանակագույն յուրահատուկ հոտով բամբակի խծուծ:

Ըստ բնակարանատիրոջ բացատրության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է որպես թմրանյութ` իր եւ բերման ենթարկված իր ընկերների հետ    ներարկման միջոցով օգտագործելու համար:

Բերմանեն ենթարկվածներից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է «կաֆետին» տեսակի 15 դեղահաբ, 0.3 մլ տարողությամբ 4  ներարկիչ,   սրվակով 25 մլ տարողությամբ յոդ, 0.5 լ տարողությամբ պլաստմասե շիշ` լցված դեղին գույնի բենզինի հոտով հեղուկով, 10 տուփ լուցկի եւ ապակյա 1 սրվակ, որի մեջ առկա է շագանակագույն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Просмотров: 385 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: