Главная » 2011 » Декабрь » 11 » Երեւանի Բուզանդի փողոցում այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտակաղապարները
18:34
Երեւանի Բուզանդի փողոցում այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտակաղապարները

Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բուզանդի փողոցի թիվ 34 շենքի տանիքում: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 03.11-ին: Այրվել են կառուցվող շենքի 16-րդ հարկում մոնտաժված փայտակաղապարները` 400 քմ:

Հաղորդվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են առանձնահատուկ բարդ եւ վտանգավոր իրավիճակում. այրվող տարրերի պարբերաբար փլուզման հետեւանքով առաջացել է հրդեհի բռնկման սպառնալիք տասներկուերորդ հարկում մոնտաժված արտաքին լաստակապին եւ հարակից չորս հարկանի բնակելի տան տանիքին, որտեղ հրշեջ-փրկարարներն իրականացրել են թափվող տարրերի շիջման եւ տանիքի հովացման աշխատանքներ:

Просмотров: 315 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: