20:05 Երկու քաղաքացիներ մեծ քանակությամբ զենք-զինամթերք են թողել փողոցներում եւ զանգահարել ոստիկանություն | |
![]() Նոյեմբերի 1-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության մամուլի ծառայությունից http://erevancki.do.am -ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` կոռոզիայի ենթարկված պայթուցիչով, 1 ուսումնական նռնակ եւ «ԱԿ» ինքնաձիգի 121 փամփուշտ: Նույն օրը երեկոյան, ժամը 21.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մեկ այլ քաղաքացի եւ հայտնել, որ Լենինգրադյան փողոցից դեպի Նոյ թաղամաս տանող ճանապարհին գտնվող կիսակառույց շենքում ինքնաձիգ եւ փամփուշտներ է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» ինքնաձիգ` դատարկ պահունակով, 2 նռնակ` առանց պայթուցիչների, տարբեր տրամաչափի 145 փամփուշտ եւ 2 պայթուցիչ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |