19:04 Երկրաշարժից հետո առաջին անգամ լրագրողները կայցելեն «Ֆուկուսիմա» ատոմակայան | |
![]() Ճապոնիայում երկրաշարժից հետո առաջին անգամ լրագրողները կարող են այցելել վթարված «Ֆուկուսիմա» ատոմակայան: Ճապոնիայի իշխանությունները որոշել են տեղական եւ օտարերկրյա լրագրողներին թույլ տալ այցելելու ԱԷԿ` ցույց տալու համար, թե ԱԷԿ-ում իրավիճակի կայունացման առումով ինչպիսի առաջընթաց ունեն, հաղորդում է Associated Press-ը: Լրագրողների առաջին խմբում կլինեն ճապոնական եւ արտասահմանյան լարտվամիջոցների 26 ներկայացուցիչներ: Օտարերկրյա լրատվամիջոցներին տրամադրվել է ընդամենը չորս տեղ, որոնցից երեքը ֆոտոթղթակիցներ եւ հեռուստաօպերատորներ են: Մարտի 11-ի երկրաշարժը եւ դրան հաջորդած ցունամին հանգեցրել էին ԱԷԿ-ի էլեկտրասնուցման խափանման, ինչն էլ առաջացրել էր մի շարք վթարներ, որոնք ուղեկցվում էին ռադիոակտիվ ճառագայթման արտահոսքով: Կայանից 20–30կմ շառավղով իրականացվել էր մոտ 80 հազ. բնակչության տարհանում: | |
|
Всего комментариев: 0 | |