Главная » 2011 » Ноябрь » 14 » «Ֆոբոս-Գրունտին» «ժամանակ» են տվել մինչեւ հունվար
17:29
«Ֆոբոս-Գրունտին» «ժամանակ» են տվել մինչեւ հունվար

Գիտնականները հետաձգել են «Ֆոբոս-Գրունտ» միջմոլորակային կայանի անկումը երկրի վրա: Նոր հաշվումների համաձայն, դա տեղի է ունենալու հունվարի սկզբին, հաղորդում է RBC-ան` վկայակոչելով Դաշնային տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) ղեկավար Աննա Վեդիշեւին:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով SatObs.org-ը, հաղորդում է, որ կայանը անկում կկատարի երկրի վրա 2012-ի հունվարի 12-ին, գումարած-հանած 12 օր: Հաշվումները կատարվել են ԱՄՆ-ի Ռազմավարական հրամանատարության տեղեկատվության հիման վրա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆոբոսը» անկում կկատարի նոյեմբերի 26-ին, նշվում էր նաեւ դեկտեմբերի 3-ը:

«Ֆոբոս-Գրունտ» կայանը տիեզերք է թռել նոյեմբերի 9-ին Բայկոնուր տիեզերակայանից, բայց Մարսի թռիչքի ուղեծիր դուրս չի եկել: Այն պետք է կարեւոր գիտական փորձեր իրականացներ, նաեւ Մարս հասցներ չինական «Ինհո-1» արբանյակը: Գլխավոր խնդիրը Մարսի վրա արբանյակի իջեցումն էր, գրունտի հավաքումը եւ վերադարձը Երկիր:


Просмотров: 442 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: