Главная » 2011 » Ноябрь » 5 » Forbes-ը կազմել է Հոլիվուդի ամենագերագնահատված աստղերի ցանկը
00:07
Forbes-ը կազմել է Հոլիվուդի ամենագերագնահատված աստղերի ցանկը

Forbes հանդեսը կազմել է Հոլիվուդի ամենագերագնահատված աստղերի ցանկը, որի առաջին հորիզոնականում հայտնվել է Դրյու Բերիմորը: Նրա մասնակցությամբ «Սիրո հեռավորության վրա» կատակերգությունը 2010թ. աշխատել է ընդամենը 17,8 միլիոն դոլար, իսկ 2009թ. երկու ֆիլմեր ձախողվել են: Forbes-ի հաշվարկներով, դերասանուհին վերադարձնում է 40 ցենտ վճարված մեկ դոլարի դիմաց:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Էդդի Մերֆին եւ Ուիլլ Ֆերրելը: Նրանց հետ պրոդյուսերները կորստով չեն աշխատում, սակայն մեծ եկամուտներ էլ չեն ստանում: Մերֆին վերադարձնում է 2,7 դոլար, Ֆերրելը` 3,5 դոլար ամեն դոլարի դիմաց:

Առաջին տասնյակում հայտնվել են նաեւ Նիկոլաս Քեյջը, Նիկոլ Քիդմանը, Դենզել Վաշինգթոնը, Ռիզ Ուիզերսփունը:

Forbes հանդեսը իր ցանկի համար ընտրել է 40 ամենաբարձր վարձատրվող դերասանների:

Просмотров: 429 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: