Главная »
2011 » Декабрь » 8 » Ֆրանսիայում ծնողները պատանդ են վերցրել ուսուցիչներին
08:30 Ֆրանսիայում ծնողները պատանդ են վերցրել ուսուցիչներին |

Ֆրանսիական Բեր լ’Էտան քաղաքում 15 ծնողներ պատանդ են վերցրել Notre-Dame de Caderot մասնավոր կաթոլիկ դպրոցի տնօրենին ու երեք ուսուցիչների: Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, վրդովված ծնողները դժգոհում են, որ դպրոցում փորձնակ (стажер) ուսուցչի հայտնվելուց ի վեր իրենց երեխաները սկսել են վատ սովորել: Դպրոցի ղեկավարության վրա ազդելու ու փորձնակին դպրոցից վտարելու միակ ելքն ուսուցիչներին պատանդ վերցնելն էր:
Պարբերականի տվյալներով` «նոր» ուսուցիչը՝ Սեն Կասիեն մանկավարժական համալսարանի ուսանող է, որին վստահել են դպրոցի 9-10 տարեկան երեխաների ուսուցումը: Երեքշաբթի գործին միջամտել է նաև Սեն Կասիենի ռեկտորը,ով որոշել է ուսանողին փոխադրել մեկ այլ դպրոց: Այժմ ծնողները պահանջում են ցույց տալ նրա տեղափոխման մասին փաստաթղթերը:
|
Просмотров: 437 |
Добавил: Armancho
| Рейтинг: 0.0/0 |