19:03 Ղազախստանի Տարազ քաղաքում պայթյունի եւ կրակոցների հետեւանքով 5 մարդ է զոհվել | |
![]() Ղազախստանի Տարազ քաղաքում պայթյունի եւ կրակոցների հետեւանքով 5 մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է: Այս տվյալները հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ նոյեմբերի 12-ին Տարազ քաղաքում անհայտ անձը ավազակային հարձակում է գործել քաղաքի զինամթերքի խանութներից մեկի վրա, ինչի արդյունքում պահակը սպանվել է, երկու մարդ վիրավոր են եւ երկու «Սայգա» հրացան է հափշտակվել: Հարձակումից հետո հանցագործը ավտոմեքենայով հեռացել է: Հանցագործին բռնելու նպատակով հետապնդման ելած ոստիկանության երկու աշխատակիցներ մահացու հրազենային վնասվածքներ են ստացել: Երբ շրջանային վարչակազմի շենքի մոտ գտնվող կենտրոնական խանութներից մեկի մոտ փորձել են բռնել հանցագործին, նա պայթեցրել է ինքն իրեն, ինչի հետեւանքով զոհվել է նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ավելի վաղ ականատեսը հայտնել էր, որ Տարազում կրակոցների եւ պայթյունի արդյունքում 3 մարդ է զոհվել: | |
|
Всего комментариев: 0 | |