Главная » 2011 » Ноябрь » 4 » Գլխավոր դատախազությունն անհիմն է համարում փաստաբան Ստեփան Ոսկանյանի հայտարարությունները
17:44
Գլխավոր դատախազությունն անհիմն է համարում փաստաբան Ստեփան Ոսկանյանի հայտարարությունները

Անտեղի է փորձել քաղաքականացնել Ֆելիքս Գեւորգյանի կալանքը: Այդպես է մեկնաբանել գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը փաստաբան Ստեփան Ոսկանյանի հայտարարությունը:

Ոսկանյանն այսօր` նոյեմբերի 4-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե իր պաշտպանյալ, նախկին քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանի վրա ճնշումներ են բանեցրել նրա հոր ընդդիմադիր գործունեության պատճառով: Փաստաբանի պնդմամբ, ոստիկանությունում իր պաշտպանյալին  կտտանքների են ենթարկել:

Սոնա Տռուզյանի խոսքով, Գեւորգյանին առաջադրվող մեղադրանքները կապ չունեն քաղաքականության հետ: Գեւորգյանը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 29-ին, իսկ հոկտեմբերի 2-ին կալանավորվել է պղնձե մետաղալարերի գողության եւ վաճառքի մեղադրանքով: Ընդ որում, նա նշել է կոնկրետ տեղեր, որտեղ վաճառել է մետաղալարերը: Ներկայումս ճշտվում է ստացված տեղեկատվությունը: Սոնա Տռուզյանը նշել է նաեւ, որ մեկուսարանում Գեւորգյանին կտտանքների ենթարկելու մասին տվյալներ չեն ստացվել:

Հոկտեմբերի սկզբին գործում ներգրավել է փաստաբան, ով հոկտեմբերի 19-ին միջնորդել է դատաբժշկական փորձաքնություն անցկացնելու վերաբերյալ: «Այդ պայմաններում անտեղի է քաղաքականացնել Ֆելիքս Գեւորգյանի կալանքը»,- ասել է Տռուզյանը` հիշեցնելով, որ Ֆելիքս Գեւորգյանը ժամանակին դատապարտվել է նաեւ 2008թ. մարտի 1-ի գործով` զենքի ապօրինի պահման, նաեւ զենքի գողության մեղադրանքներով:

Ավելի վաղ  հայտնել էր, որ Ֆելիքս Գեւորգյանի վրա ճնշումներ են գործադրվում հոր` Աջափնյակի ՀԱԿ գրասենյակի ղեկավարի քաղաքական գործունեության պատճառով: Նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքով` ոստիկանությունում Ֆելիքս Գեւորգյանին անմիջապես առաջարկվել է իր վրա վերցնել մարտի մեկի սպանություններից մեկը, իսկ այնուհետեւ` նաեւ մի շարք գողությունների փաստեր: Նրան բաժնում խոշտանգել են, բռնությունների են ենթարկել, որոնց արդյունքում համաձայնել է իր վրա վերցնել մեղադրանքը, որից հետո հրաժարվել է: «Ոստիկանությունում Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացրած ձողով, հարվածել են ոտքերին, մինչեւ հիմա նա նորմալ չի կարողանում քայլել»,- ասել է փաստաբանը:

Просмотров: 316 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: