Главная » 2011 » Ноябрь » 5 » Գործարարի մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
17:22
Գործարարի մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնին հաղորդել են, որ նոյեմբերի 4-ին գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Վարդան Ա.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է «Քանաքեռ» ՀԷԿ-ում, վիճաբանության ժամանակ:

Ինչպ հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից,  ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Ադոնցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Վարդան Ա.-ի եւ նախկինում դատապարտված, 39-ամյա Մուշեղ Ալեքսանյանի ու նրա ընկերների միջեւ, որի ժամանակ Մ. Ալեքսանյանը ձեռնափայտով հարվածել է Վարդան Ա.-ի գլխին եւ պատճառել վնասվածք, իսկ վերջինս իրեն պատկանող «Բեկաս» մեկփողանի ողորկափող հրացանից կրակել է օդ:

Նույն օրը, ժամը 18.00-ին, Մուշեղ Ալեքսանյանը բերման է ենթարկվել բաժին: Հրացանն առգրավվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ականատեսների խոսքով` վնասվածք ստացած եւ հիվանդանոց տեղափոխված անձը «Արաբկիր Ալկո» ընկերության սեփականատերերից մեկն է:

Просмотров: 339 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: