Главная » 2011 » Ноябрь » 5 » Հայ կանայք ծառայում են ամերիկյան բանակում
19:33
Հայ կանայք ծառայում են ամերիկյան բանակում


Սոնա Ասլանյանի ընտանիքը Հայաստանից ԱՄՆ է գաղթել 15 տարի առաջ: 26-ամյա Սոնան որոշել է ծառայել ամերիկյան բանակում: Ինչպես ամերիկյան Burbank Leader պարբերականն է գրում, «որպեսզի վերադարձնի պարտքը այն երկրին, որն ավելի լավն է դարձրել իր կյանքը»:

«Ուզում էի մի լավ բան անել իմ երկրի համար: Շատ չեն հայ կանայք, ովքեր ծառայում են բանակում»- պարբերականին ասել է Սոնան:

Սոնան 54 այլ կանանց հետ նոյեմբերի 4-ին մասնակցել է երդման հանդիսավոր արարողությանը:

Ամերիկյան բանակում գնալով ավելանում է կին զինծառայողների թիվը: 2007թ. նրանք կազմել են 14 տոկոս, 1990թ.` 11 տոկոս:
Կին զինծառայողների 85 տոկոսը տեղակայվել է պատերազմի գոտիներում: Մինչև հիմա մոտ 27 հազար կին է ծառայել Իրաքում և Աֆղանստանում:

Просмотров: 383 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: