Главная » 2011 » Ноябрь » 5 » Հայաստանի բնակչությունը զինաթափվում է
17:18
Հայաստանի բնակչությունը զինաթափվում է

Նոյեմբերի 4-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին են հասցրել 16-ամյա Դավիթ Մադոյանին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:

Զենքն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 18.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող կամրջի տակ զինամթերք է թողել:

Ոստիկանության ծառայողները նշված վայրում  հայտնաբերել են հակատանկային 3 նռնակ` մեկ պայթուցիչով, «Ֆ-1» և «ՌԳ-42» մեկական նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի 92 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

Նույն օրը , ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել մի տղամարդ և հանձնել «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 72 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

Просмотров: 361 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: