Главная » 2011 » Ноябрь » 1 » Հայաստանում ավտովթարներից ամեն երկրորդ մասնակիցը կամ տաքսի է, կամ երթուղային
17:47
Հայաստանում ավտովթարներից ամեն երկրորդ մասնակիցը կամ տաքսի է, կամ երթուղային

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում երթուղային տրանսպորտի եւ տաքսիների վարորդների անիրազեկությունը համարում են լուրջ խնդիր:

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում պատասխանելով «երթուղային տաքսու կամիկաձե վարորդների» մասին հարցին` ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի  պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը նշեց, որ ինքը եւս անհանգստացած է հասարակական տրանսպորտի անիրազեկ վարորդների մեծ քանակից: Նրա խոսքով` ՃՏՊ-ի ամեն երկրորդ մասնակիցը կամ տաքսի է, կամ երթուղային: Ամեն տարի երթուղայինների եւ տաքսիների գրեթե բոլոր վարորդները ամենքը մի քանի տուգանք են «վաստակում», դրանց մի մասը չի վճարվում, նույնիսկ գործը դատարան հանձնելու դեպքեր են լինում:

Այս համատեքստում Նորիկ Սարգսյանը հիշեցրեց երթուղային միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու քաղաքապետարանի ծրագրերը, ինչը, հնարավոր է, կբարելավի իրավիճակը:

http://erevancki.do.am


Просмотров: 374 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: