Главная » 2011 Ноябрь 25 » Հետախուզվողներ են հայտնաբերվել, որոնցից 2-ը խարդախության մեջ մեղադրվող կանայք են
13:15 Հետախուզվողներ են հայտնաբերվել, որոնցից 2-ը խարդախության մեջ մեղադրվող կանայք են | |
![]() Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 09.05-ին, Բարբյուսի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, ով նոյեմբերի 17-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, ով մարտի 24-ից ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Երիտասարդը կալանավորված է: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 56 եւ 64 տարեկան երկու կանանց, ովքեր հոկտեմբերի 27-ից հետախուզվում էին խարդախության մեղադրանքով: | |
|
Всего комментариев: 0 | |