Главная » 2011 » Декабрь » 15 » Հնդկաստանում տանը պատրաստված անորակ խմիչքի զոհերի թիվը 120-ից անցել է
20:07
Հնդկաստանում տանը պատրաստված անորակ խմիչքի զոհերի թիվը 120-ից անցել է

Հնդկաստանում տանը պատրաստված անորակ խմիչքի զոհերի թիվը հասել է 121-ի: Գրեթե 100 մարդ էլ գտնվում է Արեւմտյան Բենգալիա նահանգի հիվանդանոցներում: Նրանցից շատերի վիճակը ծանր է, տեղեկացնում է IANS գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր 102 զոհերի մասին:

Հիշեցնենք, 200-ից ավելի մարդ Սանգրամպուրի երկաթգծային կայարանին հարակից էժանագին հաստատությունում տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչք է խմել, դեկտեմբերի 14-ի գիշերը նրանցից շատերի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Առաջին մահը գրանցվել է առավոտյան: Այնուհետեւ զոհերի թիվը գնալով սկսել է աճել:

Վերջին տվյալներով` ոստիկանությունը ձերբակալել է տնային պայմաններում ալկոհոլային խմիչքի  ապօրինի արտադրության եւ վաճառքի մեջ կասկածվող 7 անձանց:

Իշխանությունները հայտնել են, որ զոհվածների ընտանիքները նահանգային կառավարության կողմից շուրջ 200 հազար ռուփի  (շուրջ 4 հազար դոլար) նյութական օգնություն կստանան:

Տեղի առողջապահության վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ մարդկանց մահվան պատճառ է դարձել մեթիլից թունավորումը:  Թունավորվածների մեծ մասը սեւագործ բանվորներ են, աղքատ գյուղացիներ:

Զանգվածային թունավորման վայր են ժամանել նահանգային ոստիկանության ղեկավարությունը եւ Կալկաթայից եկած բժիշկների խումբը:

Տեղի բնակիչների կատաղած ամբոխը հրդեհել է հաստատությունը, որտեղ վաճառվել է թունավոր խմիչքը:


Просмотров: 298 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: