15:40 Հորն ու կնոջը սպանած տղամարդը կալանավորվել է | |
Դարբաս գյուղում հորն ու կնոջը սպանած տղամարդը կալանավորվել է։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, երեկ, ժամը 23.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ, Դարպաս գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 1 տնակի մոտակայքից Մարտուն Աբրահամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին: Մարտուն Աբրահամյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով և ճակատի վերքերով, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի: | |
|
Всего комментариев: 0 | |