Главная » 2011 » Ноябрь » 29 » Հրայր Մկոյանը տեղափոխվում է Խաբարովսկ
21:20
Հրայր Մկոյանը տեղափոխվում է Խաբարովսկ


Հայաստանի հավաքականի և "Միկայի" պաշտպան Հրայր Մկոյանը տեղափոխվում է Խաբարովսկի "ՍԿԱ-Էներգիա", որը մարզում է հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է primamedia.ru կայքը:

Թվում էր՝ ձմռանը Մկոյանը կհայտնվի որևէ եվրոպական թիմում, սակայն հավաքականի հիմնական կազմի խաղացողը կարիերան շարունակելու է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում ընդամենը 13-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմում: Հրայր Մկոյանի պայմանագիրը "Միկայի" հետ ավարտվում է դեկտեմբերի 1-ին և գյումրեցի ֆուտբոլիստը ազատ խաղացողի կարգավիճակում կհամալրի "ՍԿԱ-Էներգիան":

Հիշեցնենք, որ Հրայր Մկոյանը կարիերան սկսել է Գյումրիի "Շիրակում", ապա հանդես է եկել Երևանի "Արարատում", "Ուլիսում" և "Միկայում":

Այսպիսով, Ռուսաստանի առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող Հայաստանի հավաքականի անդամների թիվը հասավ 4-ի (Ռոման Բերեզովսկի, Արթուր Սարկիսով, Էդգար Մանուչարյան, Հրայր Մկոյան):

Նշենք, որ "ՍԿԱ-Էներգիան" Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2011թ. առաջնությունում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը և հաջորդ տարի պայքարելու է իր տեղն առաջին խմբում պահպանելու համար: Ավելորդ չէ նշել, որ Խաբարովսկը Ռուսաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկն է, որտեղից հայրենիք վերադառնալու համար Մկոյանից շուրջ կես օր կպահանջվի:

Մկոյանը թիմակիցների հետ կծանոթանա հունվարին, երբ "ՍԿԱ-Էներգիայի" հետ կմասնակցի Կիպրոսում կամ Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին:

Просмотров: 392 | Добавил: Armancho | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: