23:29 Հսկայական աստղակերպը բարեհաջող անցել է Լուսնի եւ Երկրի արանքով | |
![]() 2005 YU55 հսկայական աստղակերպը անցնող գիշեր, երեւանյան ժամանակով ժամը 03.28, բարեհաջող անցել է Երկրի կողքով: ՆԱՍԱ-ի գիտնականները երկու ռադիոհեռադիտակներով հետեւել են երկնային մարմնի շարժմանը: Հետազոտողները դիտարկվող օբյեկտը անվանել են «Անտեսանելի», քանի որ 400 մ տրամագիծ եւ 55 մլն տոննա քաշ ունեցող այդ տիեզերական բեկորը ամբողջովին սեւ է եւ լույս չի արձակում: Նրան կարելի է տեսնել միայն հատուկ սարքավորումների օգնությամբ, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»: «Անտեսանելին» թռել է Լուսնի եւ Երկրի արանքով` մեր մոլորակից 325 կմ հեռավորության վրա: Գիտնականները նշում են, որ վերջին անգամ նման խոշոր երկնաքար Երկրին 35 տարի առաջ է մոտեցել:Ինչպես ավելի վաղ հայտնել էին գիտնականները, աստղակերպը Երկրի համար վտանգ չի ներկայացնում: Բայց գիտական տեսանկյունից այն չափազանց հետաքրքիր է, քանի որ թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ կկատարվի Երկրի վրա դրա ընկնելու դեպքում: | |
|
Всего комментариев: 0 | |