Главная » 2011 » Ноябрь » 12 » Իրանի ռազմաբազայում պայթյուն է որոտացել
19:03
Իրանի ռազմաբազայում պայթյուն է որոտացել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀԳԿ) ռազմական կայանում` իրանական մայրաքաղաքի շրջակայքում, պայթյուն է որոտացել:

Ըստ նախնական տվյալների` կան զոհեր, հաղորդում է իրանական FARS գործակալությունը:

Ականատեսները վկայում են, որ պայթյունի որոտը լսվել է Թեհրանի կենտրոնում, պայթյունի վայրից  ծխի սեւ քուլաներ են բարձրանում:

Մեջլիսի պատգամավոր Հոսեյն Գարուսը Assosiated press գործակալությանը հայտնել է իրար հաջորդած երկու պայթյունների մասին:

Պայթյունի պատճառների եւ զոհերի թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Просмотров: 357 | Добавил: Aramik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: