17:29 Իսրայելն սկսել է ազատ արձակել հումանիտար նավատորմիղի ակտիվիստներին | |
![]() Իսրայելն սկսել է բաց թողնել Թուրքիայից Գազա ուղեւորվող նավատորմիղի ակտիվիստներին: Կանադական եւ իռլանդական նավերը, որոնցում եղել են 27 ակտիվիստներ, բժշկական սարքավորումներ են փոխադրել Թուրքիայից` փորձելով ճեղքել Իսրայելի ծովային շրջափակումը: Ինչպես փոխանցում է Haaretz-ը, Հունաստանի երկու քաղաքացի արդեն բաց են թողնվել, եւս երկու լրագրողներ` ԱՄՆ-ից եւ Իսպանիայից, կմեկնեն ուրբաթ: Ձերբակալվածների թվում եղել են նաեւ Իսրայելի եւ Եգիպտոսի քաղաքացիներ, որոնք նույնպես ազատ են արձակվել, մնացած 21 ակտիվիստները սպասում են արտաքսման պահակազորի ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ հինգշաբթի Օբամայի վարչակազմը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել էր, որ նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել Իսրայելի եւ ԱՄՆ օրենքների խախտման համար: Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին նախզգուշացնում է «չներքաշվել նման գործունեության մեջ»: | |
|
Всего комментариев: 0 | |