04:04 Կահիրեում այրվում են կառավարական շենքերը, 50 վիրավոր կա | |
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից ստացված տեղեկությունների համաձայն` կառավարական շենքերի մոտակայքում զինվորականների և ցուցարարների միջև բախումները շարունակվում են: MIGnews-ի հաղորդմամբ`ցուցարարները պնդում են, որ բողոքի ակցիայի ընթացքում վիրովորված մասնակիցներից մեկը անօրինական ձերբակալվել է, իսկ իշխանությունները ժխտում են ձերբակալության փաստը: Ցուցարարները պահանջում են ռազմական վարչակարգի կողմից նշանակված վարչապետ` Քամալ ալ-Գանզուրիի անհապաղ հրաժարականը, քանի որ վերջինիս համարում են տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի մոտիկ շրջանակի անձ: Բախումների հետևանքով 50 հոգի վիրավորվել է, 3 ավտոմեքենա և մի քանի փողոցային առևտրի կրպակներ այրվել են: Հրդեհը տարածվել է նաև կառավարական համալիրի շենքերից մեկում: | |
|
Всего комментариев: 0 | |